Դատախազությունը որոշել է Չարչյանին հանրային նուրբ լարերի վրա խաղացող մեղադրանք առաջադրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հնարավոր է մտնի ԱԺ` պատգամավորներ Արմեն Չարչյանին եւ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիութունից զրկելու հարցով։ Փորձեցինք պարզել, թե ինչում կարող են մեղադրել բժիշկ Չարչյանին, ով 2021-ի ընտրություններին առնչվող մի սին մեղադրանքով դատվում է, բայց դա նոր չէ, իսկ ԱԺ կարող են մտնել նոր մեղադրանքով: Մեր աղբյուրը հաղորդեց, որ դատախազությունը որոշել է Չարչյանին սպեկուլյատիվ եւ հանրային նուրբ լարերի վրա խաղացող մեղադրանք առաջադրել` «Սասնա ծռերին» հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված։
Հաց բերողը 2016 թ. դեկտեմբերի 30-ին կալանքից ազատվեց միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, որն արձանագրեց, որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ, սակայն այդ որոշումից 1 օր անց քննիչը կրկնակի փորձաքննություն նշանակեց: