Դատախազը պահանջեց ցմահ ազատազրկել Պերմյակովին
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին պետական մեղադրող Գևորգ Գևորգյանը պահանջեց ցմահ ազատազրկում:
Ինչպես դատական նիստերի դահլիճից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դատախազը, ներկայացնելով մեղադրանքը, համադրելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին,5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը' առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակում, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտա գործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) նախատեսված պատժաչափերը, պահանջեց ցմահ ազատազրկել Պերմյակովին:
Դատապաշտպանը Էդուարդ Աղաջանյանը միջնորդություն ներկայացրեց' դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու համար' պաշտպանական ճառին պատրաստվելու նպատակով: Դատարանը բավարարեց միջնորդությունը: