Դավիթ Հարությունյանի մայրն ապրում է ծերանոցում, հայրն ինքնասպան է եղել
Հատված հոդվածից.
Դավիթ Հարությունյանի մասին կարելի է ասել նաև, որ նրա հայրն ինքնասպան է եղել։ Ինչո՞ւ՝ հայտնի չէ։ Բայց բարի լեզուներն ասում են, որ նա դա արել է «եվրարժեքների» պատճառով, որոնք դավանում էր նրա վունդերկինդ որդին։ Նա երկու եղբայր էլ ունի՝ նույնպես իրավաբաններ, փաստաբաններ, Հայկն ու Վահանը։ Վերջինն աչքի է ընկել նրանով, որ, ինչպես գրում էր հայրենական մամուլը, «քցել» էր մի համբալ կանադահայի, որն ավելի ուշ դառնորեն ափսոսում էր, որ թուրքերը մինչև վերջ չեն կոտորել իր նախնիներին 1915-ին։
Դե, իսկ Հարությունյանի մայրը, որը երկրին ականավոր իրավաբաններ է տվել, այսօր կյանքը մաշում է ծերանոցում։ Սկզբում Նորքի երկրորդ գիշերօթիկում էր, իսկ մեկ տարի առաջ տեղափոխվեց առաջին գիշերօթիկ, որը գտնվում է Երևանի ծայրամասում (Չորրորդ գյուղում)։
Հասկանալի է՝ դրանում ոչ մի դատապարտելի բան չկա, քանի որ դա էլ հենց «եվրարժեքն» է գործողության մեջ հայոց հողում։ Տեսե՞լ է որևէ մեկը եվրոպական երկրի մի նախարարի, որի ծեր մայրն ապրի իր ընտանիքի հետ։ Անշուշտ, սա խախտումն է այն բանի, որ ամերիկացիներն անվանում են privacy։ Իսկ privacy-ն վեր է ամեն բանից, կողմնակի անձանց մուտքն այնտեղ արգելված է։
Մանրամասները` այստեղ