Դավիթ Սաֆարյանը դարձավ աշխարհի չեմպիոն
Armsport.am-ի փոխանցմամբ, Բուդապաշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 66կգ քաշայինների եզրափակիչում հանդես եկան Հայաստանը ներկայացնող Դավիթ Սաֆարյանը և կուբացի Լիվան Լոպեսը:
31-ամյա կուբացի Լիվան Լոպեսը, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում արժանացել էր բրոնզե մեդալի, իսկ աշխարհի 2011թ. առաջնությունում դարձել էր փոխչեմպիոն:
24-ամյա Դավիթ Սաֆարյանը, ով այս տարվա մարտ ամսին Թբիլիսիում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, դարձավ նաեւ աշխարհի չեմպիոն:
Եզրափակիչում ավելի փորձառու կուբացի ըմբիշը սկզբում ուներ առավելություն, սակայն երկրորդ մրցափուլում ակտիվացավ Դավիթ Սաֆարյանը ու դարձավ աշխարհի չեմպիոն: