Դավիթ Սանասարյանն արձագանքում է Նազիկ Ամիրյանին` հրապարակում է փաստեր, լուսանկարներ.Video
Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի միջոցների հաշվին: Այս մասին 100-օրյա պաշտոնավարման առթիվ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Ի պատասխան, հակադարձելով Դավիթ Սանասարյանին, լրատվամիջոցներին տված մեկնաբանության մեջ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը հայտնել էր, որ իրենք ընդհանրապես եւբեւէ ապահովագրություն չեն ստացել:
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանվել Գրիգորյանի կինն ասում է, որ իր ընտանիքի անդամները չեն ապահովագրվել քաղաքապետարանի հաշվին։ Խոսում են փաստերը և ոչ մենք..... Սիրում եմ բոլորիդ»:
Պետական վերահսկողական ծառայությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ նշվում է, որ ստիպված են հրապարակել «իրեղեն ապացույցներ».

«Պետական վերահսկողական ծառայությունը ստիպված է հրապարակել «իրեղեն ապացույցներ», որոնք վկայում են՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի ընտանիքի անդամները ապահովագրվել են համայնքի բյուջեի միջոցներով: Հետևաբար, Նազիկ Ամիրյանի հայտարարությունը մամուլում իրականությանը չի համապատասխանում:
Հ.Գ. Մենք փակել ենք Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամների անձնական տվյալները անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով»:


