Դավիթաշենի կամրջի վրա տեղադրված արագաչափերից մեկի մոտ հայտնաբերվել է մարտական նռնակ (լուսանկար)
Այսօր՝ նոյմեբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի վրա տեղադրված արագաչափերից մեկի մոտ մարտական նռնակ կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար ծառայության սակրավորները:
Պարեկները սահմանազատել են տարածքը, մինչև սակրավորները վնասազերծեն նռնակը:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Պարզվում է նաև՝ ով և երբ է նշված նռնակը թողել այնտեղ: