Դա ուղղակի «պոռթկում» էր. Գալուստ Սահակյանը՝ Սեյրան Սարոյանի պահվածքի մասին. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ընդունելի չէ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա պահվածքը։ Այս մասին երեկ թերթի հետ զրույցում ասաց ինքը՝ Սահակյանը և հավելեց, որ դա ուղղակի «պոռթկում» էր։
ԱԺ նախագահից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է պատժեն ու Սարոյանին խմբակցությունից դուրս հանեն, ինչին նա արձագանքեց. «Դա մեր քաղաքական թիմի կարծիքը չէ։ Նա դուրս չի գա խմբակցությունից, ՀՀԿ-ն այս դաշտում միակ թիմն է, որ հանդես է գալիս միասնական, բայց դա ընդունելի չէ մեզ համար»,- ասաց Սահակյանը։ Ավելի վաղ էլ Սարոյանը հայտարարել էր, որ իր տեսակետի համար խնդիրներ չի ունենա. «Ի՞նչ խնդիր, ճիշտ խոսելու համար խնդիրնե՞ր են ունենում»,- ասել էր գեներալը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
