Դավթաշեն կամրջից քաղաքացի է ընկել. հնարավոր է՝ ինքնասպանություն է
NEWS.AM-ը գրում է.
Երեւանի Դավթաշեն կամրջի տակ այսօր՝ նոյեմբերի 11-ին, տղամարդու դի է հայտնաբերվել: NEWS.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ ժամը 09:48-ին ահազանգ է ստացվել, որ կամրջից քաղաքացի է ընկել: Նախնական տեղեկություններով՝ ինքնասպանություն է:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
