Դավութօղլուն հեռանո՞ւմ է
Թուրքական «Milliyet»-ի տեղեկություններով շուտով տեղի կունենա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ կընտրվի կուսակցության նոր ղեկավարը:
Արտահերթ համագումար հրավիրելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկրի նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի չորեքշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ըստ թերթի տեղեկությունների երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի դնելու իր թեկնածությունը: «Արդարություն և զարգացում» կուսակցությունում ընդունված կարգ է՝ կուսակցության ղեկավարը ընտրություններում հաղթանակի ժամանակ ընտրվում է երկրի վարչապետ:
Ըստ պարբերականի, եթե Դավութօղլուն չի դնելու իր թեկնածությունը որպես կուսակցության լիդեր, ապա նաև կհրաժարվի վարչապետի պաշտոնից:
Այս տեղեկությունը դեռ չեն հաստատել իշխող կուսակցության ներկայացուցիչները:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք