Դեկտեմբերի 10-ից հետո ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Դեկտեմբերի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Այս մասին տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից:
Մինչ այդ վերջին անգամ, տևական ընդմիջումից հետո, գործարք կնքվել էր դեկտեմբերի 10-ին. կայացել էր 100 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 461 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը ևս կազմել էր 461 դրամ:
