Դեմ չեն, որ չաշխատող կանայք ևս նպաստ ստանան, բայց ոչ աշխատող հղի կանանց հաշվին. «Հրապարակ»
Հղի կանայք պատրաստվում են առաջիկայում մեծ ցույցերի՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նոր օրենքի, որի համաձայն՝ կրճատվելու է նրանց նպաստի գումարը:
«Հրապարակ» տեղեկություններով՝ բողոքի առաջին ցույցը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:30-ին՝ կառավարության շենքի դիմաց:
Ինչպես թերթն է ներկայացնում, հղիության և ծննդաբերության նպաստ տրվում է 13 հազար աշխատող կնոջ, իսկ առաջարկվող փոփոխությունն ընդունելու դեպքում հղիության և ծննդաբերության նպաստ լրացուցիչ կստանա ևս 30 հազար կին:
Բողոքողները դեմ չեն, որ չաշխատող կանայք ևս նպաստ ստանան, բայց ոչ աշխատող հղի կանանց հաշվին. Դա մեծ խտրականություն է աշխատող և հարկ վճարող կանանց նկատմամբ:
Հոկտեմբերի 27-ին օրենքի վերաբերյալ լսումներ են լինելու ԱԺ-ում և պայքարող կանայք այդ օրը ևս բողոքի ակցիա կանեն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի`21.10.2014թ. համարում:
