Դեմոկրատները պատրաստվում են Բայդենին առաջադրել որպես իրենց նախագահի թեկնածու
Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն դիտարկում է առաջիկա նախագահական ընտրություններում ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին որպես կուսակցության թեկնածու առաջադրելու հնարավորությունը հուլիսի 21-ին կայանալիք առցանց հանդիպման ժամանակ:
Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Դեմոկրատական կուսակցության հանձնաժողովը կհանդիպի հուլիսի 16-ին:
Հանդիպումների ընթացքում կձևակերպվեն Բայդենի թեկնածության քվեարկության ընթացակարգերը, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ազգային կոմիտեի որոշումը վերջ կդնի անհաջող բանավեճերից հետո Ջո Բայդենին փոխարինելու մասին ներկուսակցական խոսակցությունները: