1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԴԵՊԻ ԱՆՀՈՒՆԸ..

«Երբեք կյանքը աչքումս այնքան արժեք, այնքան կարեւորություն չի ունեցել, ինչքան հիմա,- գրել է Թումանյանը կյանքի վերջին օրերին:- Ա˜խ, ինչպես կուզեի մի տասը տարի էլ ապրեմ, սիրուն արեւի տակ ման գամ, մի քանի բան ստեղծեմ… Երանի սուտ բան չլիներ հանդերձյալ կյանք ասած բանը, մարդ գնար էն կյանքում իր սիրած հոգիների հետ խոսեր, քաղցր զրույց աներ... Գնալու եմ Մոսկվա, երբ ապաքինված վերադառնամ, կգնամ Շուլավեր ապրելու, մի խումբ գրողներ կհավաքվենք, տպարան էլ կբանանք Գուգարքում…»: 
Արվեց հնարավորն ու անհնարինը բանաստեղծի կյանքը փրկելու համար: Ավա˜ղ… 1923 թ. մարտի 23 -ի ուրբաթ օրը, առավոտյան ժամը ինն անց տասը րոպեին ընդմիշտ փակվեցին Թումանյանի աչքերը: Արեգը հոր խնամքի համար Մոսկվայում գտնվող քույրերին` Աշխենին ու Նվարդին, ուղարկում է ծանոթների մոտ եւ դուրս է գալիս հիվանդանոցից: Բայց սիրտը չի դիմանում, քիչ անց վերադառնում է հիվանդանոց` մի ամբողջ գիշեր անցկացնում մահացած հոր մոտ: 
Մարտի 24-ի երեկոյան բանաստեղծի դին տեղափոխում են Մոսկվայի պետհամալսարանի անատոմիկում: Դիահերձումն ու զմռսումը կատարում է համալսարանի պրոֆեսոր, Անատոմիկումի տնօրեն Պ. Ի. Կարուզինին: Դիահերձմանը ներկա է լինում նաեւ Արեգը, ով հետո եղբորը` Համլիկին ուղղված նամակում է գրում. «Ես մի քայլ արի… ես հայրիկի սիրտը գողացա… էն սիրտը, որը գրկում էր ամբողջ աշխարհը... որպեսզի այն միշտ մեզ հետ լինի, մեր տանը»: Իսկ ինչ ճակատագրի արժանացավ Թումանյանի սիրտը: Երկար տարիներ բանաստեղծի սիրտը նրա սիրելի առանձնասենյակում էր` պատից կախված մի փոքրիկ պահարանում: Հարազատները, հատկապես թոռները, երբ մտնում էին առանձնասենյակ, աշխատում էին չնայել պահարանի կողմը: Բանաստեղծի սիրտը Երեւան են բերում մի դիպվածից հետո: Մի անգամ Իսահայկանը հյուրընկալվում է Թումանյանի տանը եւ մնում է գիշերելու: Որպես պատվավոր հյուրի` օթեւան են տալիս Թումանյանի առանձնասենյակում: Երբ պատահմամբ Իսահակյանն իմանում է սրտի մասին, շատ է անհանգստանում, ողջ գիշեր չի քնու ու քայլում է սենյակում: Տեսնելով, որ այլեւս չի դիմանում, ուղղակի փախչում է այնտեղից: Այս մասին իր հուշերում ահա թե ինչ է գրում Պահարեն. «Մենք ապրում էինք շատ մոտիկ` ես եւ Թումանյանները: Առավոտ վաղ Վարպետը բացեց իմ դուռը: Նա զայրացած էր մինչեւ հոգու խորքը, այնքան , որ չէր կարողանում նույնիսկ խոսել, ինչպես ասում են` աչքերից կայծեր էին ցայտում: Երբ փոքր-ինչ հանգստացավ, արցրի հուզմունքի պատճառը: «Վայրենի բան է ,- հուզված ասաց նա,- իմ ընկերոջ` Հովհաննես Թումանյանի սիրտը պահել են սպիրտի մեջ, մի փոքրիկ ցանցավոր պահարանում: Հասկանու՞մ ես, Թումանյանի սիրտը: Դա զարհուրելի է»: Պահարեն մի կերպ հանգստացնում է Իսահակյանին` ասելով, որ սիրտը ուսումնասիրության համար է պահված, եւ առաջարկում է նրան գիշերել իր տանը: Իսահակյանը սիրով ընդունում է առաջարկությունը եւ գիշերում է Պահարեի առանձնասենյակում: Այս դեպքից հետո Թումանյանի սիրտը տեղափոխում են Երեւանի բժշկական ինստիտուտի Անատոմիկումի թանգարան: Թումանյանի հարազատների պահանջով 1994 թվականին, բանաստեղծի ծննդյան 125-ամյակին, այն իր վերջին հանգրվանն է գտնում Դսեղում` բանաստեղծի հայրական տան առաջ: Բանաստեղծը միշտ էլ երազել էր թաղվել հայրենի Լոռիում` այդքան սիրելի լեռների ստորոտին:

ՄԱՆՈՒՇԱԿ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՑ

Manushak Shirinyan-ի լուսանկարը:
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan