ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ
Հիմա ապրում եմ առանց թևերի
Եվ իմ խորտակված երազն եմ փնտրում,
Աստծո տաճարի դռները վերին
Հուսահատ ձեռքով իզուր եմ ծեծում։
Նեռը բազմել է մեր Հայոց գահին
Եվ անարգում է հողը սրբազան,
Ընտելացե՞լ ենք ստին ու մահին,
Որ չենք մարտնչում, չենք մղում պայքար։
Եվ որքան նեռեր մենք հանդուրժեցինք,
Մեզնից խլեցին իղձ ու երազանք,
Մի վերջին ճիգով արթնացի՛ր, ազգ իմ,
Դեռ ճամփա ունենք դեպի Արարատ...
Բանաստեղծուհի
Հայույի Սուսաննա Ղազարյան