Դեռ չեն որոշել կդիմե՞ն վերաքննիչ դատարան, թե՞ ոչ
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը 1 տարվա ազատազրկման դատապարտեց քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանին՝ Տույին: Վերջինիս փաստաբանը՝ Երեմ Սարգսյանը, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ չեն որոշել՝ դիմելու՞ են վերաքննիչ դատարան, թե՞ ոչ. «Մենք միջնորդել էինք, որ պայմանականը չկիրառեն, բայց փաստորեն միջնորդությունն ըստ էության չբավարարեց, ազատազրկում նշանակեցին: Դեռ դատավճիռը չենք ստացել, երբ դատավճիռը կստանանք, կքննարկենք պաշտպանյալիս հետ, ու նոր կորոշենք».- ասաց Երեմ Սարգսյանը:
մանրամասները՝hraparak.am-ում: