Դեռ պարզ չէ Պերմյակովի գոծրը երբ կուղարկեն դատարան
Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, սակայն Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները դեռ ամբողջությամբ չեն հասցրել ծանոթանալ նախաքննության նյութերին. այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը. «Դեռ գործին ենք ծանոթանում, այսպես ասած ծանոթացումների փուլն է»: Նա տեղեկացրեց, որ գործին ծանոթանալուց հետո միայն պարզ կլինի, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ որևէ միջնորդություն ներկայացնելու.«Գործն էլ դեռ պարզ չէ, թե երբ կուղարկեն դատարան»: Հիշեցնենք, որ այս տարի հունվարի 12-ին Գյումրիում սպանվել են Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը: Գործով միակ մեղադրյալ Վալերի Պորմյակովն է՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող: