Դեռ քաղաքապետ չդարձած՝ Արտաշատի քաղաքապետարանն արդեն համալրում է յուրայիններով
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Արտաշատում քաղաքապետի ընտրությունները նոյեմբերի 5-ին են, սակայն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ի թեկնածու Կարեն Բենիամինյանը քաղաքապետարանն արդեն համալրում է յուրայիններով։
Երեկ Արտաշատի փոխքաղաքապետ է նշանակվել Բաբկեն Լևոնյանը, որը Կարեն Բենիամինյանի մոտ ընկերն է, սակայն Յուվա գյուղից է, նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի շրջապատից։
Արտաշատում երեկ տարակուսած էին՝ Լևոնյանն Արտաշատի գրանցում ունի՞, որ նշանակվել է փոխքաղաքապետ։ Նա գործարար է, կահույքի խանութ-սրահ ունի:
Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի տեղակալ՝ Հովիկ Աբրահամյանի ազգակից Գագիկ Պողոսյանը հրաժարական էր տվել։ Նա այժմ Արգամ Աբրահամյանի օգնականն է ԱԺ-ում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
