Դեռ տեսչական մարմինը չկա, բայց պետի մասին են խոսում
«Հրապարակ»- գրում է.
Տեսչական բարեփոխումները եւ կառուցվածքային փոփոխությունները թեեւ ընթացքի մեջ են, սակայն բնապահպանության նախարարության նոր ձեւավորվելիք տեսչության ապագա պետի թեկնածության մասին է խոսվում։ Ըստ այդմ՝ բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը հնարավոր է չնշանակվի տեսչական նոր մարմնի ղեկավար, այլ այդ պոստը վստահվի նախարարության թափոնների եւ մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետ Եղիշե Տերտերյանին։
