Դերասան ամուսինները հեռանում են միությունից
«Առավոտ» թերթը գրում է. «Ճանաչված դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանը հեռանում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:
«Այլեւս չենք ցանկանում լինել միության շարքերում: Երախտապարտ ենք ու շնորհակալություն ենք հայտնում 20 տարիների ընթացքում միությունը ղեկավարած երկու նախագահներին ու նրանց շուրջ համախմբված աշխատակազմին: Շնորհակալ ենք նաեւ տարիների ընթացքում համագործակցության, մեր հանդեպ տածած սիրո, հարգանքի, գնահատանքի համար, ինչը կկրենք մեր հոգում եւ սրտում հավետ»,-«Առավոտին» հայտնեց Տիգրան Ներսիսյանը: Նելլի Խերանյանն էլ հավելեց, որ անդամատոմսերը միություն կուղարկեն ծրարով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում