Դերասան Համոն շուտով հեռուստադիտողին կներկայանա նոր ֆիլմում
Դերասան Համո Ադիյանը, ով հեռուստադիտողին ծանոթ է նաև «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներից՝ Ռշտունի կերպարով, շուտով հեռուստադիտողին կներկայանա նոր ֆիլմում: Ի դեպ, սա նրա մասնակցությամբ թվով երրորդ ֆիլմն է, որը բաղկացած է նովելներից:
Նրա մյուս նորությունը կապված է Խամաճիկների թատրոնի հետ: Նոր ներկայացում է բեմադրվում՝ «Փոքրիկը և Կարլսոնը», որը հանդիսատեսի դատին կհանձնվի, հավանաբար, մեկ-երկու ամսից:
Ինչ վերաբերում է սերիալային գործունեությանը, ապա դերասանը Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ սերիալն այժմ գտնվում է արձակուրդային շրջանում: Ինչպես ինքն է կարծում՝ նկարահանումները շուտով կվերսկսվեն: