Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ այս պահին դերասանուհին գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Լուսինե Կիրակոսյանն անցել է համապատասխան հետազոտություններ, ինչից հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։