Դերեր են կերտվեցին ու պրծան...
Ժամկետանց սերերին ինչ ասեմ,
Դերեր են կերտվեցին ու պրծան...
Արյուն էր եռաց ու սառեց,
Երկինք էր կարոտս թացեց....
Ժամկետանց մտքերին ինչ ասեմ,
Դողացին, սողացին ու կորան...
Քո հայացքն է մթի մեջ խաչվել,
Սրբահույս սիրո կանչը վրան...
Ժամկետանց երդումդ ոնց մարսեմ,
Որդոտած խոսքերդ են դողում,
Թնջուկից իմ լույսը թող հանեմ,
Մեռոնված սեր-հրաշքս վրան...
19.12.2016
Լուսին Ղազարյան
