Դեսպան Գոմցյանը՝Ռոստովում տեղի ունեցած միջադեպի մասին
"22-ամյա տղային կորցրած հորը եւ երիտասարդ ամուսնուն` բալիկի հետ մնացած ընտանիքին սփոփոփելու խոսքեր չեմ գտնում, շատ վատ եմ գնահատում այդ գազանությունը, դա ոչ թե գազանություն, այլ չգիտեմ ինչ էր....Այդքան դաժանություն ուղղակի անհնար է պատկերացնել, ո՞նց կարելի ընդամենը մեքենային խփելու համար` այն էլ անզգուշաբար, այդչափ դաժանությամբ սպանել մարդուն: Ես դեպքի մասին շատ մանրամասն ուղարկել եմ ԱԳՆ-ին. այս պահին դեռեւս զերծ եմ մնում ինչ-որ բան մեկնաբանելուց",- Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս Ռոստովի Սինյավսկոե մոտ 300 հոգու կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո սպանված հայ վարորդ Ռաֆայել Խալղաթյանի դեպքին, ասաց Ռոստովի դեսպան Ա. Գոմցյանը:
Հիշեցնենք, որ Ռոստովի մարզի գյուղերից մեկում համագյուղացիները ծեծելով սպանել էին 22-ամյա հայ վարորդ Ռաֆայել Խլղաթյանին: Գործը հանձնվել է Քննչական կոմիտեին:
Երիտասարդը տոնակատարությունից հետո նստել էր մեքենայի ղեկին ու վնասել 5 ավտոմեքենա, որի պատճառով կատաղած ամբոխը Ռաֆայել Խլղաթյանի ու նրա հորը դուրս է հանել մեքենայից ու սկսել է ծեծել:
Երիտասարդը ստացած վնասվածքներից մահացել է տեղում, իսկ նրա հորը հասցրել են փրկել ոստիկանները:
Նոնա Ադամյան