«Դեսպանը ով ա, որ ճնշում գործադրի ու հասնի այլանդակ ծրագրի իրագործմանը»
Shabat.am-ը գրում է.«Բնապահպանության նախարարությունը համաձայնել է Ամուլսարի շահագործմանը, ինչը խիստ անօրինական է»,-ահազանգում են բնապահպանները։ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանի փոխանցմամբ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը իրականցվում է ամենաբարձր հովանավորության տակ՝ Կառավարության, նախագահի և միգուցե նաև նախագահի եղբոր։
Այս համատեքստում նա անդրադարձավ նաև միջազգային մակարդակով ճնշումներին։ Բնապահպանի խոսքերով՝ տարիներ շարունակ անմիջական, անթաքույց քաղաքական ճնշումներ են եղել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի և նրա ամուսնու կողմից։
«Ով ա ինչ-որ մի հատ դեսպան, որ սենց ճնշումներ գործադրի ու հասնի էսպիսի այլանդակ ծրագրի։ Համաշխարհային բանկը և Վերակառուցման զարգացման եվրոպական բանկն էլ իրենց հերթին ֆինանսական ճնշումներ էին գործադրում»։
Արթուր Գրիգորյանը համոզված է, որ սա այնպիսի քաղաքական խնդիր է, որը առաջացնում է Կառավարության հրաժարականը պահանջելու հարց։
«Իմ գնահատմամբ՝ սա անմիջական, բարձրագույն կոռուպցիոն գործարք է, որի համար պետք է պատասխանատվություն կրեն թե՛ միջազգային կառույցները, որոնք ներգրավված են, և թե՛ Կառավարության տարբեր օղակները, հատկապես Բնապահպանության նախարարությունը, և պետք է լինի նաև դատական գործընթաց»։
Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն էլ շարունակելով քննարկումն ասաց՝ սա հերթական ապացույցն էր այն բանի, որ Բնապահպանության նախարարությունը կայացնում է ոչ թե բնապահպանական, կամ էկոլոգիական որոշումներ, այլ քաղաքական՝ այնպիսիք, ինչպիսիք որ ձեռնտու են իրենց։
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
