Դեղերի մաֆիան ամեն կերպ խոչընդոտում է «ՆՕԿԻ»-ի դեղորայք արտադրելուն. Հայկական Ժամանակ
Երեկ տեղեկացանք, որ քաղաքացի Հրանտ Հովհաննիսյանը, ով բողոքում էր պոլիկլինիկայում իրեն տրամադրված դեղի որակից, մահացել է:
Նա տառապում էր շաքարային դիապետով ու սրտի իշեմիկ հիվանդությամբ, եւ ինչպես հաստատեց Հովհաննիսյանի կինը, ամուսինը մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Ու հիմա, փաստորեն, նա չի կարող հերքել կամ հաստատել Առողջապահության նախարարության պնդումները՝ կապված բողոքի առարկա դեղի հետ:
Իսկ պատմությունը հետեւյալն է. քաղաքացին դժգոհել էր, որ պոլիկլինիկայից ստացել է անորակ «Ասպիրին կարդիո»: Նախարարությունը փորձաքննություն էր իրականացրել ու պարզել, որ իսկապես որակի խնդիր կա: Բայց պահանջել էր շուկայից հետ կանչել ոչ թե նշված «Ասպիրին կարդիո»-ն, այլ «Ասպիրին ԱՍ»-ը, որը հայաստանյան «ՆՕԿԻ» ընկերության արտադրության է:
«ՆՕԿԻ»-ի տնօրեն Հրայր Խոսրովյանը մեր զրույցում նկատել էր, որ քաղաքացու բողոքն իրենց արտադրած դեղի վերաբերյալ չէ, քանի որ դիմումում սեւով սպիտակին գրված է՝ «Ասպիրին կարդիո»:
Հրայր Խոսրովյանն այս պարտադրանքը հարամերլ էր իրենց դեմ սկսված հալածանքների մի մասը՝ հայտարարելով, թե Առողջապահության նախարարությունում եւ ԱՆ դեղերի փորձագիտական կենտրոնում գտնվող դեղերի մաֆիան ամեն կերպ խոչընդոտում է Հայաստանում իրենց դեղորայք արտադրելուն, դրանք չի վերագրանցում, որպեսզի այդ նույն դեղերը ներկրվեն ու վաճառվեն ավելի թանկ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
