Դժվար է ասել`ռուսական օդանավը Եգիպտոսում իսլամիստնե՞րն են խփել, թե՞ ոչ
Էս պահին բնականաբար դժվար է ասել`ռուսական օդանավը Եգիպտոսում իսլամիստներն են խփել, թե ոչ։ Սակայն այդ վարկածի հնարավորությունը մեծ է` հաշվի առնելով ռուսների գործողությունները Սիրիայում։ Ստեղ հարցն էն է, որ եթե դու համաշխարհային մասշտաբի խաղի մեջ ես մտնում` պետք է ուրեմն կարողանաս նախ սեփական քաղաքացիներիդ անվտանգությունն ապահովել։ Իսլամիստների դեմ պայքարող ոչ մի երկիր, այդ թվում` գերտերություն, ապահովագրված չէ ահաբեկությունից, սակայն այդ երկրները հաշվի առնելով նախկին ահաբեկությունները, սեփական քաղաքացիների պաշպանությունը գրեթե հասցրել են առավելագույնի։ էդ անուղեղ սևազգեստ հոտը միշտ էլ թիրախ է ընտրում անպաշտպան մարդկանց, հետևաբար Կասպիցից Սիրիա հրթիռներ ուղարկելուց առաջ, պետք է մտածել, թե ինչ ես դնում զոհասեղանին։ Նորմալ երկրներում` ղեկավարների քաղաքական ամբիցիաները բավարարելու ցանկությունը չպետք է անմեղ մարդկանց կյանք արժենա։