Դի է հայտնաբերվել Երևանի Թբիլիսյան խճուղու բնակարաններից մեկում
Ապրիլի 14-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է (վարձակալը բացակայում է), իսկ ներսից գազի հոտ է զգացվում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարնի դուռը. ննջասենյակում հայտնաբերվել է դի:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
