Դիլիջանի ոլորաններում մոտ 5 տոննա անասնակերով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է
Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ЗИЛ մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Տավուշի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի պարեկներ Արշակ Թավարյանն ու Հայկ Սարուխանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։