Դիմակահանդեսը շարունակվում է. հրավիրում ենք Քննչական Կոմիտեի, Դատախազության ուշադրությունը
Հրավիրում եմ ՀՀ Ոստիկանության
ՀՀ Գլխավոր Դատախազության
ՀՀ Քննչական Կոմիտեի ուշադրությունը
գնալ այս էջի հետքերով, քանի որ հենց այս էջից են տեղացել բազում սպառնալիքներ իմ անձի դեմ, եւ հենց այս էջն է տարածել իմ լուսանկարները, անառակաբարո գրառումներ կատարել, սուտ եւ զրպարտիչ տեղեկություններ տարածել փորձելով արատավորել իմ անունը:
Ի դեպ, այս նույն էջից են սպառնալիքներ հնչել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի ուղղությամբ, ինչը թերեւս խոսում է այն բանի մասին, որ էջի ետեւում կամ Արտակ Գալստյանն է, կամ նրա կիբեռ հանցագործ բանդայի որեւէ ներկայացուցիչ: