Դիմակավորված և զինված կողոպուտ՝ Գյումրիի դեղատնից. կողոպտիչը հափշտակել է դրամարկղի գումարը
Մարտի 4-ին դիմակավորված կողոպուտ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված անձը՝ դիմակով, զինված, մտել է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող «Նատալի ֆարմ» դեղատուն ու դանակի սպառնալիքի տակ այնտեղ աշխատող դեղագործից պահանջել և հափշտակել է ողջ գումարը, դիմել փախուստի, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Ըստ աղբյուրի՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։