1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դինքի գործով վկա․ «Գործով առկա որոշ նյութեր ու տեսագրությունների մի մասն անհետացել են»․ Ermenihaber

Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստն է կայացել Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում։ Կալանքի տակ գտնվող 5 մեղադրյալներ դատական նիստին մասնակցել են օնլայն կապի միջոցով։ Ներկա են եղել նաև 12 վկաներ ու կողմերի փաստաբանները։ Նիստին որպես վկա հարցաքննվել են հանցանքի պահին Ռիզեի նահանգային անվտանգության վարչության ղեկավար, 2003-2006թթ․ Ստամբուլի նահանգային անվտանգության վարչության հետախուզական բաժնի պետի տեղակալ Շահմազ Դեմիրթաշը, ինչպես նաև՝ Ստամբուլի անվտանգության վարչության՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի նախկին պետ Սելիմ Քութքանը։ Реклама 41 Քութքանի խոսքով՝ Դինքի դեմ հարձակման տեսագրության տարածումից ժամեր անց իրենք Տրապիզոնից ստացված տեղեկատվության հիման վրա սկսել են փնտրել Օգյուն Սամասթին։ Երեկոյան վերջինիս հայտնաբերել են Սամսունի ավտոկայանում։ «Մենք անմիջապես հավաքեցինք տարածքում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։

«Akbank»-ի տեսագրությունները հաջորդ օրը ստացվեցին։ Ընտանիքին և փաստաբաններին էլ ցույց տվեցինք այդ դրանք։ Դրանցում որևէ պակաս մաս չկար։ Սակայն դեպքին նախորդող ժամանակահատվածի վերաբերյալ «Akbank»-ի տեսագրությունները ինչ-որ մարդիկ արդեն վերցրել էին։ Դրանք մեր մարդիկ չէին։ Ավելի ուշ դատախազից տեղեկացա, որ հետաքննության գործում առկա որոշ նյութեր անհետացել են։ Դա նորմալ չէր։ Հետախուզության բաժնի աշխատակիցները նման բան չէին կարող անել», -պատմել է վկան։ Քութքանը հավելել է, որ գործից անհետացած նյութերն ու տեսագրությունները վերցրած անձանց ինքնությունը այդպես էլ չի պարզվել, թեև դա պետք է բացահայտվեր։ Իսկ Տրապիզոնի ժանդարմերիայի հասարակական անվտանգության բաժանմունքի ղեկավար, մայոր Ալի Օղուզ Չաղլարը կրկնել է ավելի վաղ իր տված ցուցմունքը։ Նա նշել է, որ Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի հետախուզության բաժանմունքի պետ Մեթին Յըլմազը ամենօրյա ճեպազրույցներից մեկի ժամանակ զեկուցել էր ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Ալի Օզին, որ Դինքի դեմ մահափորձ է ծրագրվում։ Վերջինս հարցրել է․ «Որևէ այլ զեկուցելու թեմա կա՞»։ Եվ այլևս չի անդրադարձել Դինքի թեմային։ Ավելի ուշ՝ 2013թ․ Ալի Օղուզ Չաղլարը դատախազությունում ցուցմունք է տվել իրեն հայտնի այս փաստերի մասին։ Ալի Օզը հայտարարել է, որ այդ մասին ավելի ուշ կխոսեն։ Իսկ երբ Չաղլարը նշել է, որ հետաքննություն հարուցվելու դեպքում ինքը համապատասխան ցուցմունք կտա, ժանդարմերիայի հրամանատարը այլևս հաջորդ ճեպազրույցներին նրան չի ընդգրկել։ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն ավելի քան 11 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: Աղբյուր` Ermenihaber/ilerihaber.org

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan