Դիտողության համար ծեծել է մորը և դանակահարել նախկին կնոջը դավաճանության մեջ մեղադրող տղամարդուն
Shamshyan.com-ը գրում է.
41-ամյա Սամվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, երաժշտության ձայնը կամացացնելու հարցի շուրջ ննջասենյակում վիճաբանել է մոր` Գյուլնարա Գրիգորյանի հետ և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ.Գրիգորյանի դեմքին, մատը մտցրել բերանը:
Բացի այդ, մեկ այլ օր հեռախոսազրույցի ընթացքում Մարալիկ քաղաքի բնակիչ Մ.Դավթյանից լսելով իր նախկին կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու մասին լուրը, նշված հարցի շուրջ պարզաբանում կատարելու նպատակով տանից վերցնելով դանակ` գնացել է ՇՄ Ձորակապ գյուղ և հանդիպելով Մ.Դավթյանին` վիճաբանել է վերջինիս հետ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում