Դմիտրի Պեսկովը հայտնել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին
Ուկրաինայում Ռուսաստանի «օպերացիան» ընթանում է ըստ պլանի, լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ բավականաչափ ծանոթ չէ Ուկրաինայում ռուսական գործողության ընթացքին և հավելել, որ, իր զգացմունքների համաձայն, այն «ձգվել է»։
Բրիտանական հետախուզության տվյալներով (մայիսի 3-ի և 4-ի զեկույցները) Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում «դանդաղում է»։ Ըստ Լոնդոնի՝ ռուսները մինչ այժմ անհաջող փորձում են ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունն այս տարածքում։ Այս մասին հայտնում է BBC լրատվամիջոցը։