Դոլարի և եվրոյի փոխարժեքները` հայաստանյան բանկերում
Հայաստանյան բանկերի կողմից դոլարի և եվրոյի արտարժույթները պահպանում են վերջին շրջանում արձանագրվող բարձրացման միտումները, իսկ ռուբլունը` նվազման:
Այսպես. մեկ դոլարի բանկերի կողմից վաճառքի առավելագույն փոխարժեքն է 481.50 ՀՀ դրամ , նվազագույնը ` 479.50 ՀՀ դրամ: Եվրոյի վաճառքի նվազագույն փոխարժեքն է 523, առավելագույնը`529 ՀՀ դրամ:
Իսկ ռուբլին, հակառակը, ընդհուպ մոտենում է այն ցուցանիշին, երբ նախորդ տարվա դեկտեմբեր-հունվար ամիսներին դոլարի կտրուկ արժևորման հետևանքով նվազեց` հասնելով մինչև 7 ՀՀ դրամի:
Այսօր բանկերի կողմից վաճառվող մեկ ռուբլու նվազագույն փոխարեժքը 7. 08 է, վաճառքինը` 7.43 ՀՀ դրամ:
