Դոլարի, եվրոյի եւ ռուբլու փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ ապրիլի 2-ին, կազմել է 472.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.42 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 511.34 դրամ (աճել է 0.72 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 699.11 դրամ (աճել է 3.38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.31 դրամ (աճել է 0.23 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 251.55 դրամ, ոսկին՝ 17,987.33 դրամ, պլատինը՝ 17,108.43 դրամ:
Ապրիլի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 473.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 473.75 դրամ:
