Դոլարի փոխարժեքը նվազում է, եվրոյինը՝ աճում
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մարտի 24-ին, կազմել է 475.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.53 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.18 դրամ (աճել է 4.73 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 709.87 դրամ (նվազել է 1.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.16 դրամ (աճել է 0.15 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 255.59 դրամ, ոսկին՝ 18,122.8 դրամ, պլատինը՝ 17,431.5 դրամ:
Մարտի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 473.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 473 դրամ:
