Դոլարի փոխարժեքը շարունակում է իր վերելքը
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ ապրիլի 9-ին, կազմել է 475.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.56 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 510.79 դրամ (նվազել է 5.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 704.05 դրամ (նվազել է 5.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.05 դրամ (աճել է 0.23 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 257.47 դրամ, ոսկին՝ 18,457.99 դրամ, պլատինը՝ 17,873.18 դրամ:
Ապրիլի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
