Դոլարն էժանացել է
ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն` մայիսի 30-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 10 լումայով և կազմել 413.27 դրամ:
Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.43 դրամով և կազմել 562.54 դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով՝ կազմելով 11.89 դրամ։
Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.25 դրամով և կազմել 691.61 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մայիսի 30-ին կազմել է 16 հազար 675.11 դրամ, արծաթի գինը՝ 250.46 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 226.2 դրամ։
