Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 478.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.13 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.34 դրամ (նվազել է 2.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 693.31 դրամ (աճել է 0.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.26 դրամ (աճել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ 267.44 դրամ, ոսկի՝ 19,742.38 դրամ, պլատին՝ 16,326.31 դրամ։
