Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 23-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Այս մասին տեղեկացրին NASDAQ OMX Armenia-ից: Իսկ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին արժութային շուկայում դոլարն էժանացել է 1.36 դրամով` դառնալով 493.38 դրամ, եվրոն արժեզրկվել է 5.30 դրամով` դառնալով 542.87 դրամ: Ռուսական ռուբլին թանկացել է 0.01 դրա մով` դառնալով 6.52 դրամ:
