Դոլարը նորից սկսել է արժեւորվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 16-ին, կազմել է 496.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.50 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 554.40 դրամ (նվազել է 0.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 717.23 դրամ (նվազել է 0.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.52 դրամ (աճել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
արծաթ՝ 243.4 դրամ, ոսկի՝ 19,271.16 դրամ, պլատին՝ 14,961.39 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ- ում փետրվարի 16-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
