Դոլարը շարունակում է աճել
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ ապրիլի 8-ին, կազմել է 474.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.84 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 516.17 դրամ (աճել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 709.30 դրամ (աճել է 4.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.82 դրամ (աճել է 0.26 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 257.47 դրամ, ոսկին՝ 18,493.52 դրամ, պլատինը՝ 17,821.59 դրամ:
Ապրիլի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
