Դոն Պիպոն Հայաստանում է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգի սկզբում հայտարարվեց, որդահլիճում են վարչապետ Կարեն Կարապետյանը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս ԱրամԱռաջին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Համերգի ընթացքում հայտնի դարձավ,որ այն կազմակերպվել է գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով: Արթուր Ասատրյաննէլ ո՛չ ավելի, ո՛չ պակաս Դոն Պիպո մականունով հայտնի, քրեական միջադեպերի հետառնչվող անձ է, ում նկատմամբ վերջերս մահափորձ էր ծրագրվել:
Արթուր Ասատրյանը նստած էր համերգասրահի առաջին շարքերում, սակայն համերգիժամանակ բեմ չբարձրացավ:
Համերգի ընթացքում ներկայացվեց մի տեսաշար, որտեղ հակիրճ խոսվում էր «Ծագումովհայեր» հաղորդման շրջանակներում անդրադարձած մարդկանց: Տեսաշարի 4-րդ կամ 5-րդհայը, Արթուր Ասատրյանն էր, նրան հաջորդում էր Արամ Առաջին կաթողիկոսը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
