Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անարդարացիորեն հարձակման եւ հետապնդման» է ենթարկվում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազին՝ իր ընտանեկան բիզնեսի նկատմամբ քրեական հետաքննություն սկսելու համար՝ հայտարարելով, որ իրեն «անարդարացիորեն հարձակման եւ հետապնդման» են ենթարկում, հայտնում է Reuters-ը:
«Չկա ավելի կոռումպացված բան, քան հետաքննությունը, որը հուսահատորեն հանցագործություն է փնտրում»,- նշել է Թրամփն իր հայտարարության մեջ՝ հավելելով, որ «կհաղթահարի» հետապնդման ցանկացած փորձ:
Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեհմսի գրասենյակ, որն ուսումնասիրում էր՝ արդյոք Trump Organization-ը կեղծ տեղեկություններ է տրամադրել գույքի արժեքների վերաբերյալ՝ վարկերի ապահովման եւ տնտեսական, հարկային արտոնություններ ստանալու համար, հայտարարել է, որ հետաքննությունն այլեւս զուտ քաղաքացիական չէ: «Մենք ներկայումս Մանհեթենի շրջանի փաստաբանի հետ քրեական կարգով ակտիվորեն հետաքննում ենք Trump Organization-ի»,- ասել է դատախազի մամուլի քարտուղար Ֆաբիեն Լեւին:
Թրամփը հետաքննությունը քաղաքականացված է անվանել: «Նյու Յորքի գլխավոր դատախազը բառացիորեն արշավ է սկսել՝ Դոնալդ Թրամփին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, նախքան իմ մասին ինչ-որ բան իմանալը»,- ասել է նախկին նախագահը:
