Դոնի Ռոստովում հրաձգության ժամանակ հայ վարորդ է վիրավորվել
Դոնի Ռոստովում հրաձգության ժամանակ հայ վարորդ է վիրավորվել
20:17 - 10/հուլիսի/2019
Օրերս Դոնի Ռոստովի Ժմայլովա փողոցի վրա փոխհրաձգություն է տեղի ունեցել: Առանց համարանիշների երկու մեքենա մոտեցել է մեկ այլ մեքենայի և կրակ բացել վերջինիս ուղղությամբ:
«Վարորդը 45-ամյա տեղացի Արսեն Մարկոսյանն է եղել: Հրազենային վնասվածքներով նրան տեղափոխել են հիվանդանոց»,- այս մասին հայտնում է «Блокнот Ростов» պարբերականը: