Դպրոցի տնօրենը բռնաբարել է աշակերտուհուն եւ շանտաժի ենթարկել տեսագրությունով
Դպրոցի տնօրեններից մեկը բռնաբարել է աշակերտուհուն եւ տեսագրել հեռախոսով։ Դրանից հետո նա սկսել է շանտաժի ենթարկել աղջկան եւ մերժում ստանալով՝ տարածել տեսանյութը WhatsApp հավելվածով, գրում է The Times of India–ն։
Էթահի շրջանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ջիթենդար Սինգհ Յադավը փորձել է ճնշել իր զոհին եւ վրեժ լուծել սեքսից հրաժարվելու համար։ Տնօրենը հեռախոսով նկարահանել էր, թե ինչպես է աղջիկը մերկապար պարում, իսկ հետո բռնաբարել էր նրան հենց դասարանում։
