«Դրամական միջոցները չեն, որ պետք է առաջնային տեղ գրավեն հերոս տղաների մայրերի նվիրյալ գործին»
«Ցավոք այսօր մեր որդիների հերոսական հավաքական կերպարի գաղափարը եւ ինքնությունը, ցավով պետք է ասեմ, բայց վաղուց արդեն փոխարինվել է նյութական ոչ հարիր, ցածր արժեքների մրցակացային դաշտով: Ավելին ասեմ. կենցաղային, երկրորդական հարցերը մղվել են առաջ պլան, եւ ստվերում են մնացել հերոս տղաներ կորցրած մայրերի իրական խնդիրները, որոնք պետք է շատ ավելի բարձր ու վեհ լինեն նյութական արժեքների:»,-Fnews.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հերոս Արամայիս Ոսկանյանի մայրիկը` տիկին Անուշ Հակոբյանը:
Հերոսի մոր դիտարկամբ.
-Ցավոք ոչ բոլոր զոհված հերոս տղաների ծնողների ձայնն է այսօր լսելի. այո, կան շատ ու շատ զինվոր կորցրած ծնողներ, որոնք անտեսված են, որոնց կյանքով ոչ ոք չի հետաքրքրվում: Այն ինչ նրանց որդիները գուցե թնդանոթների կրակի տակ չեն կռվել, բայց կանխել են այդ պայթյունները, փրկելով իրենց զինակից ընկերներին: Ուրեմն հարգելիներս, մենք դեռ ունենք չլուծված բազում խնդիրներ. հարգելի հերոս զինվորների մայրեր: Մոր դերը անքակտելիորեն կապված է իր հերոսի հիշատակի հետ: Իմ խորին համոզմամբ, դրամական միջոցները ու բազմաթիվ նորաբաց հիմնադրամները չեն, որ պետք է առաջնային տեղ գրավեն հերոս տղաների մայրերի նվիրյալ գործին` մոռացության տալով յուրաքանչյուր հերոսի սխրանքը: Այլ պետք է գործնական քայլեր արվեն՝ հերոս տղաների աննունները հիշատակելով, նրանց աննուններով դպրոցներ, կրթօջախներ անվանակոչվեն, որպեսզի գալիք սերունդը ուսումը ստանալով տվյալ կրթարանում , արդեն մանուկ հասակից դաստիարակվի հայրենասիրական գիտակցությամբ եւ ճանաչի իր երկրի հերոս տղաներին: Նրանց, որոնց արյան գնով խաղաղ լուսաբացներ ենք ունենում:

