Դրամական փոխանցումներն անցյալ տարվա մայիսի համեմատ նվազել են
ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն, 2015-ի մայիսին, բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումները Հայաստան կազմել են գրեթե 131,9 մլն դոլար: Նախորդ տարվա` 2014-ի մայիսի 175 մլն դոլարի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 43 մլն դոլար:
Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) մայիսին կազմել է 72,9 մլն դոլար` 2014-ի մայիսի մոտ 112 մլն դոլարի դիմաց, նվազելով մոտ 39 մլն դոլարով:
