Դրամն արժեզրկման նոր փուլ է մտնում.
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան երևանյան փոխանակման կետերում մեկ դոլարի վաճառքի գինն ընդհուպ մոտեցավ 450 դրամի։ Չենջերի մեծամասնությունը դոլարը գնում էր 441 դրամով և վաճառում 448-449 դրամով։ Դրամն արժեզրկման նոր փուլ է մտնում։
Հայկական դրամի փոխարժեքի այս տատանման վրա, անշուշտ, ազդեցություն է թողել Ռուսաստանի ֆինանսական շուկայում երեկ տեղի ունեցած փլուզումը։
Վերջին 2-3 շաբաթների ընթացքում դրամը արժեզրկվել էր 5 տոկոսով և դա համատարած թանկացումների չէր հանգեցրել։ Սակայն դա այն սահմանն է, որից այն կողմ թանկացումներից խուսափելն այլևս հնարավոր չի լինի։ Դրամի հետագա արժեզրկման պարագայում մենք ականատեսը կլինենք գրեթե բոլոր ապրանքների բարձրացմանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
