«Դրանց գլուխը թաղեմ, ուզում էի երկուսից էլ փող վերցնեմ, չստացվեց»
Մի հետաքրքիր բան իմացա։ Պատմում են բնակիչները։
Ցուցակագրող ու փող խոստացող կուսակցությունների մասին է խոսքը։ Ասենք x կուսակցության ներկայացուցիչը ցուցակագրում է որոշակի խմբով մարդկանց։ Մյուս կուսակցությունն այլևս այդ մարդկանց չի մոտենում, չնայած ցուցակագրողները տարբեր են։
ՀՀԿ-ի համար ասենք պետական բազմահարկ շենքերում աշխատում են համայնքային լիազորները՝ ի տարբերություն մնացած կուսակցությունների ցուցակագրողների, ովքեր թաղում ճանաչված հեղինակություններ են։
Մեկը պատմում էր, որ երբ կամեցել է ՀՀԿ-ի թեկնածուի օգտին գրանցվել, ասել են՝ դու արդեն ԲՀԿ-ի ցուցակում կաս։ «Դրանց գլուխը թաղեմ, ուզում էի երկուսից էլ փող վերցնեմ, չստացվեց»։
Ստացվում է, որ համատեղ ճշտու՞մ է կատարվում։
Երբ ցուցակագրող ծանոթներիցս մեկին հարցրի, ով պետական լծակով էր աշխատում, ծիծաղեց՝ բա ո՞նց, տենց որ լինի, նույն ընտրողը բոլորից էլ փող կառնի․․․
